երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բրեդ Շերմանի կազմակերպած ճեպազրույցի ընթացքում Արտակ Բեգլարյանը և Գեղամ Նազարյանը ներկայացրել են Արցախի ցեղասպանությունը

Բրեդ Շերմանի կազմակերպած ճեպազրույցի ընթացքում Արտակ Բեգլարյանը և Գեղամ Նազարյանը ներկայացրել են Արցախի ցեղասպանությունը

Կոնգրեսական Բրեդ Շերմանի կազմակերպած ճեպազրույցի ընթացքում Արցախի նախկին և ներկա ՄԻՊ-եր Արտակ Բեգլարյանը և Գեղամ Նազարյանը  ներկայացրել են Արցախի ցեղասպանությունը։ 

«Լավ հնարավորություն էր՝ ներկայացնելու Արցախի ցեղասպանությունը, մեր հավաքական վերադարձի անհրաժեշտությունը, Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ պատժամիջոցները և այլ գործողություններ, որոնց համար ԱՄՆ-ն պետք է պատասխանատվություն ստանձնի»,- հանդիպման մասին X-ի իր էջում գրել է Արտակ Բեգլարյանը։

Իր հերթին կոնգրեսական Բրեդ Շերմանը ևս հանդիպման վերաբերյալ գրառում է կատարել՝ նշելով որ իր համար մեծ պատիվ էր հյուրընկալել Գեղամ Նազարյանին և Արտակ Բեգլարյանին։ Նա շնորհակալություն է հայտնել Ամերիկայի հայ դատի հանձնախմբին և  զեկուցողներին՝ Ադրբեջանի կողմից հայերի  և Արցախի նկատմամբ մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ հզոր ճեպազրույցի համար:

«Աշխարհը չի կարող երես թեքել այս խնդրից»,- գրել է կոնգրեսականը։

 

  • Կիսվել: