չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բերքաձորում 34 տեղահանված ընտանիք է հաստատվել. Համայնքապետ

Բերքաձորում 34 տեղահանված ընտանիք է հաստատվել. Համայնքապետ

ԱՀ Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքն ունի 384 բնակիչ. պատերազմից հետո գյուղից հեռացող չի եղել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բերքաձորի համայնքապետ Զարինե Մեքիյանը:

«Տեղահանված երեսունչորս ընտանիք է հաստատվել գյուղում՝ 148 հոգով: Դպրոցը, որը նախատեսված է 45 աշակերտի համար, ունի 31 աշակերտ: Մանկապարտեզ չունենք. գյուղում մանկապարտեզի ենթակա 6 երեխա ունենք: Համայնքում գործում են համայնքապետարան, բուժկետ, մշակույթի տուն: Գյուղամիջյան ճանապարհներն ասֆալտապատ են: Գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով, շուրջօրյա ջրամատակարարմամբ: Պատերազմի ընթացքում գյուղում 6 տուն մասնակի վնասներ է կրել»,- ասել է Զ. Մեքիյանը:

Նա ցավով տեղեկացրեց, որ պատերազմական գործողությունների ընթացքում գյուղը երկու զոհ է տվել: Օրերս էլ տեղի է ունեցել նրանց հիշատակին կառուցված խաչքար-հուշարձանի բացման արարողությունը:

Անդրադառնալով բնակիչների զբաղվածությանը՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ պատերազմից հետո շատ քիչ են զբաղվում գյուղատնտեսությամբ:

  • Կիսվել: