շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Բերդաշենի դպրոցին կից նոր մասնաշենք է կառուցվում

Բերդաշենի դպրոցին կից նոր մասնաշենք է կառուցվում

ԱՀ Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի շենքին կից կառուցվում է նոր մասնաշենք։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է դպրոցի տնօրեն Արտակ Զարգարյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

«Քանի որ գործող դպրոցը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին՝ չունենալով նիստերի դահլիճ, սպորտդահլիճ, «Պորտալ» ՍՊԸ-ի կողմից նախագծվել է նոր կցակառույց մասնաշենք: Դպրոցի շենքի առաջին հարկում նախատեսվում է կառուցել նիստերի դահլիճ, հանդերձարան, սանհանգույցներ։ Երկրորդ հարկում` սպորդահլիճ, ֆիզղեկի սենյակ։ Դպրոցի տանիքն ամբողջությամբ կապամոնտաժվի, կկառուցվի նոր տանիք` փայտե կոնստրուկցիաներով»,- նշել է Ա. Զարգարյանը:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Ըստ ԱՀ Քաղաքաշինության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ առաջիկայում նախատեսվում է ապամոնտաժել դպրոցի ցանկապատը և կառուցել նորը, երեսպատել գլխավոր շքաստիճանները, հարևանությամբ տեղադրել Մոնթե Մելքոնյանի հուշարձանը:

«Շինարարությունն իրականացնում է «Տիգրան Մեծ» ՍՊ ընկերությունը, իսկ կցակառույցի աշխատանքներն իրականացվում են ԱՀ պետական բյուջեի միջոցներով»,- նշել է ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։

  • Կիսվել: