ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Բավական է, արցախցուն դարձնեք ձեր հարաբերությունների կառուցման և հակադրությունների հարթման մանրադրամ, դադարեցրեք մեր ժողովրդի հաշվին Արևմուտք-Ռուսաստան հակամարտության վարումը․ ԱՀ պետնախարար

Բավական է, արցախցուն դարձնեք ձեր հարաբերությունների կառուցման և հակադրությունների հարթման մանրադրամ, դադարեցրեք մեր ժողովրդի հաշվին Արևմուտք-Ռուսաստան հակամարտության վարումը․ ԱՀ պետնախարար

 Բավական է, մենք երեք տարի է ուշի ուշով, տարբեր տառապանքներ կրելով, հետևում ենք այս կամ այն երկրում բանակցությունների գործընթքացին, նրան, թե ոնց են իրարից խլում բանակցային հարթակները, բայց ոչ դրանց արդյունքն ենք տեսնում, ոչ ազդեցությունը զգում զգում, իսկ երբ այդ հարթակներում տարաձայնություններ են առաջանում, մուրճի ողջ հարվածը ընկնում է արցախցու գլխին։

Այս մասին այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացած համաժողովրդական հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Եվ այս համատեքստում բոլորիս անունից ուզում եմ գոռալ՝ բավական է, բավ է արցախցուն դարձնեք ձեր հարաբերությունների կառուցման և հակադրությունների հարթման մանրադրամ, դադարեցրեք մեր ժողովրդի հաշվին Արևմուտք-Ռուսաստան հակամարտության վարումը։ Մենք արդեն հասել ենք եզրագծին և մեր համբերատարության հաշվին այլևս ի վիճակի չենք ձեզ ընձեռելու քաղաքական մանևրներ կատարելու հնարավորություն։ Մենք այլևս ի վիճակի չենք ինքնամոռաց տանջվելու ձեր երկրներում առաջացող հակասությունները հաղթահարելու համար։ Ի վիճակի չենք, քանզի այդ առևտուրը գնում է մեր երեխաների կյանքի հաշվին, իսկ մենք մեր երեխաների կյանքը սակարկության առարկա չենք դարձնելու»,- հայտարարել է ԱՀ պետնախարարը։

  • Կիսվել: