երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բարսելոնայում ներկայացրել եմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների ընթացքում կատարված հանցանքները

Բարսելոնայում ներկայացրել եմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների ընթացքում կատարված հանցանքները

Անցյալ շաբաթ Բարսելոնա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանիդպում եմ ունեցել նաև Փաստաբանների միության ղեկավար կազմի հետ: Այս մասին հայտնել է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը․

«Հանդիպմանը ներկայացրել եմ Ադրբեջանի կողմից Հայաստանի ու Արցախի դեմ 2016, 2020, 2022թթ. սանձազերծած պատերազմների ընթացքում կատարած հանցանքները: Այդ հանցանքների «շնորհիվ» Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք, ինչպես նաև մեկուսացման մեջ է պահում` 120,000 մարդու: Այս ամենն ադրբեջանական իշխանության հայատյացության ու թշնամանքի քաղաքականության հետևանք են:

Գործած հանցանքներն էլ ոչ միայն չեն պատժվում Ադրբեջանում, այլ խրախուսվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Ներկայում Ադրբեջանն ամբողջությամբ աշխարհից մեկուսացրել է Արցախը և Արցախի ժողովրդին` 120,000 մարդու` շարունակելով է իր հայատյաց, ցեղասպան քաղաքականությունը: Մարդիկ զրկված են իրենց հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու տարրական հնարավորություներից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հարցեր Բարսելոնայի փաստաբանների միության հետ:

Հանդիպմանը մասնակցել են միության Մարդու իրավունքների և քրեական արդարադատության, կանանց հանձնաժողովների անդամները, ինչպոս նաև «ՄԱԿ-ը Իսպանիայի համար» ընկերակցության նախագահը: Հանդիպման կազմակերպմանն աջակցել էր միության ղեկավար կազմի անդամ, փոխնախագահ Էմմա Հակոբյանը»:

  • Կիսվել: