ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բարեփոխումներ՝ ուղղված ԱՀ դեղորայքային քաղաքականությանը

Բարեփոխումներ՝ ուղղված ԱՀ դեղորայքային քաղաքականությանը

ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ փոխոխություն է կատարվել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության առանձին (հատուկ) խմբերի և հիվանդությունների ցանկերում:

ԱՀ ԱՆ-ից հայտնում են, որ այսուհետ անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղորայք կստանան նաև.

✅Մինչև 18 տարեկան երեխաները՝ 7 տարեկանի փոխարեն

✅2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված անձինք

✅2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով անհայտ կորածների և գերեվարված անձանց ընտանիքների անդամներ:

📌Հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում դեղերը հիվանդներին հատկացվում են անվճար՝ ավելացվել են հետևյալ տեսակները.

🔸Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)
🔸Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)
🔸Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր թեսթեր)
Հիպոֆիզային գաճաճության ախտանիշ (հորմոնային դեղեր)
🔸Վիրուսային հեպատիտ Ց հիվանդության (հակավիրուսային դեղեր)

 

  • Կիսվել: