ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Բարեկարգվում է Կարմիր Շուկա-Թաղավարդ ավտոճանապարհը

Բարեկարգվում է Կարմիր Շուկա-Թաղավարդ ավտոճանապարհը

Բարեկարգվում և ասֆալտապատվում է ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Թաղավարդ տանող ճանապարհը։

ԱՀ Քաղաքաշինության Նախարարությունից տեղեկացնում են, որ ավտոճանապարհի կառուցման հողային, խճապատման աշխատանքները մեկնարկել են հունիս ամսից:
 
Կապալառուն «Վերածնունդ» ՍՊ ընկերությունն է։
 
Իրականացվող աշխատանքների պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է։

  • Կիսվել: