հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Բարեկարգվում է Կաղարծի-Պառավաթումբ գյուղերի միջհամայնքային ճանապարհը

Բարեկարգվում է Կաղարծի-Պառավաթումբ գյուղերի միջհամայնքային ճանապարհը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ բարեկարգվում և ասֆալտապատվում է ԱՀ Մարտունու շրջանի Կաղարծի-Պառավաթումբ համայնքներ տանող 5 կմ երկարությամբ ճանապարհը։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին հաղորդեց ԱՀ Քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը:

«Ավտոճանապարհի հողային, խճապատման աշխատանքները մեկնարկել են հունիս ամսից: Գործընթացն իրականացնում է «Վիրաժ» ԱԿ ընկերությունը, իսկ պատասխանատուն ԱՀ Քաղաքաշինության նախարարությունն է»,- նշեց Մ. Դանիելյանը։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: