Բաքվից Ստեփանակերտ ուղարկվող «հումանիտար բեռը» հասել է Ակնա. ԶԼՄ
Բաքվից Ստեփանակերտ ուղարկվող «հումանիտար բեռը» հասել է Ակնա, հայտնում է ԱՊԱ-ն:
Նշվում է, որ բեռնատարները բեռնված են 40 տոննա ալյուրով։
Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության նախագահ Նովրուզ Ասլանը հայտնել է, որ կամավորներ են մոբիլիզացվել՝ բեռները Ստեփանակերտ հասցնելու համար։
Նա հավելել է, որ սկզբնական փուլում նախատեսվում է մատակարարել 40 տոննա ալյուր, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ «օգնություն» (չակերտները՝ խմբ.) կարող է ուղարկվել Արցախ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղարկելու վերաբերյալ, սակայն արցախյան կողմի հետ տվյալ հարցով որևէ պայմանավորվածություն չի եղել: