ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Բաքուն ու Երևանը պետք է խստորեն պահպանեն եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ. Զախարովա

Բաքուն ու Երևանը պետք է խստորեն պահպանեն եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ. Զախարովա

Ռուսաստանը շեշտում է Բաքվի ու Երևանի կողմից եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ դրույթները պահպանելու անհրաժեշտությունը: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա անդրադարձել է Ադրբեջանի՝ Արցախի հասցեին հնչեցրած նոր սպառնալիքների վերաբերյալ հարցին: Այս առնչությամբ Զախարովան ասել է. ՛՛Ցանկացած կողմի ռազմատենց հռետորաբանությունն անարդյունավետ է, այն չի օգնում խաղաղության օրակարգի առաջմղմանը: Մենք ելնում ենք նրանից, որ Բաքուն և Երևանը պետք է խստորեն պահպանեն ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնությունների բոլոր դրույթները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգության և Լաչինի միջանցքի օգտագործման վերաբերյալ՛՛:

Զախարովայի խոսքով՝ իրենք կարծում են, որ ներկայիս լարվածության թուլացմանը կնպաստի փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը:

 

  • Կիսվել: