երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բալասանյանն անցկացրել է քննարկում՝ ջրամատակարարմանը եւ էլեկտրամատակարարմանն առնչվող հարցերի շուրջ

Բալասանյանն անցկացրել է քննարկում՝ ջրամատակարարմանը եւ էլեկտրամատակարարմանն առնչվող հարցերի շուրջ

Հուլիսի 1-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային հանդիպում, որի ընթացքում պատասխանատու մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են Հանրապետության բնակավայրերի ջրամատակարարմանը եւ էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր։

Այս մասին տեղեկանում ենք ԱՀ անվտանգության խորհրդի գրասենյակից։

Հանձնարարվել է ուսումնասիրել նշված ոլորտներում առկա իրավիճակի բարելավմանն ուղղված հնարավորությունները եւ սեղմ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցներ։

 

  • Կիսվել: