շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բալասանյանի առանձնատունը խուզարկելիս վերջինս սպառնացել է բռնություն գործադրել ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ. ԱՀ դատախազություն

Բալասանյանի առանձնատունը խուզարկելիս վերջինս սպառնացել է բռնություն գործադրել ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ. ԱՀ դատախազություն

2023 թվականի հուլիսի 13-ին, քրեական գործի շրջանակում՝ դատարանի թույլտվությամբ, Վ. Բ-ին պատկանող առանձնատանը խուզարկություն կատարելու ընթացքում առանձնատան սեփականատեր Վ. Բ.-ն կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է արտահայտել իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ԱԱԾ մի խումբ աշխատակիցների հասցեին՝ կապված իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի դատախազությունից:

՛՛Այնուհետև, Վ. Բ.-ին խուզարկության կատարման վայրից հեռացնելու ժամանակ, տվյալ պահին նշված առանձնատանը գտնվող Ա. Բ.-ն, Վ. Բ.-ն և Գ. Յու.-ն կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն են գործադրել ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ, քաշքշել վերջիններիս և դիմադրություն ցույց տալու եղանակով փորձել խոչընդոտել իշխանության ներկայացուցիչների գործողություններին:

Նկարագրված դեպքի առթիվ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 13.07.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով և 337-րդ հոդվածի 1-ին մասով /Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը/ նախատեսված հանցագործության հատկանիշներով:

Վ.Բ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր InfoPort.am-ը, Վիտալի Բալասանյանի որդուն բերման են ենթարկել դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ որպես հումանիտար օգնություն Արցախ եկած ծխախոտը՝ շրջափակման օրերին նրա կողմից իրացնելու համար։
 
Երբ իրավապահները եկել են խուզարկելու Բալասանյանների բնակարանը և առգրավելու ծխախոտը, Վիտալի Բալասանյանը նրանց դիմադրություն է ցույց տվել, ինչի հետևանքով էլ ձերբակալվել է։ Երեկ երեկոյան Բալասանյանի որդուն ազատ են արձակել, ինքը՝ Վիտալի Բալասանյանը դեռևս ձերբակալված է։

  • Կիսվել: