կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր,ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հետ:

Քննարկվել են Արցախ-Ռուսաստան կապերին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը Կոնստանտին Զատուլինին է հանձնել «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, որին նա արժանացել է Արցախի Հանրապետության եւ նրա ժողովրդի հանդեպ մշտական բարեկամական վերաբերմունքի ու աջակցության համար:

  • Կիսվել: