երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Այսօրվա ողջ հարձակողական գործողությունները՝ 3-4 ուղղությամբ, տապալված են. Հովհաննիսյան

Այսօրվա ողջ հարձակողական գործողությունները՝ 3-4 ուղղությամբ, տապալված են. Հովհաննիսյան

Անցնող գիշեր Արցախի հյուսիսարևմտյան սահմանագոտու ողջ երկայնքով ադրբեջանական զինված ուժերը ձեռնարկել են լայնածավալ հարձակման մի քանի փորձեր, որոնք բոլորը տապալվել են։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակա սաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

՛՛Որոշ ստորաբաժանումներ, մնալով ծուղակում, մինչև վերջ հրետանային կրակով ջախջախվել են։

Վաղ առավոտյան՝ ժամը 7-ից սկսած, սահմանագոտու այլ հատվածներում՝ հյուսիսում՝ Մարտակերտի ուղղությամբ, կենտրոնում՝ Մարտունու ուղղությամբ, հարավում՝ տարբեր ուղղություններով, հարձակման մի քանի փորձեր են ձեռնարկել։ Այսօրվա հարձակումները իրենց սաստկությամբ, ուժգնությամբ տարբերվում են նախորդ օրերի հարձակումներից։

Սակայն Մարտունու ուղղությամբ թշնամուն հաջողվել է վերցնել 1-2 դիրք։ Մարտունիից հարավ՝ Ճարտար ուղղությամբ։ Այս պահին մարտերը շարունակվում են։

Ընդհանուր առմամբ, այսօրվա ողջ հարձակողական գործողությունները, որոնք 3-4 ուղղությամբ են եղել տապալված են:

Կիրառվել են հիմնականում վաշտ-գումարտակ ստորաբաժանումներ։ Ակտիվորեն կիրառվել է ավիացիա, մի քանի բնակավայրեր ռմբակոծվել են, այդ թվում ժամը 18։00-ի մոտակայքում հրետանային հարվածների ընթացքում Դավիթ Բեկի ուղղությամբ, որը վարվել է մեր դիրքերի ուղղությամբ, տուժել է նաև համայնքը։ Կա մեկ զոհ՛՛,-նշեց նա։

 

  • Կիսվել: