չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այսօր շատ ծանր մարտեր են եղել հատկապես հարավում. Հովհաննիսյան

Այսօր շատ ծանր մարտեր են եղել հատկապես հարավում. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցը սկսեց հայ զինվորների հերոսությունների օրինակները թվելով: Դրանք կարելի է կարդալ հետևյալ  հղումով:

Այնուհետև նա ներկայացրեց իրավիճակը ռազմաճակատում անցնող մեկ-մեկուկես օրվա ընթացքում: 

՛՛Այսօր շատ ծանր մարտեր են եղել հատկապես հարավում, հակառակորդը մեծաքանակ զրահատեխնիկա, հրետանի է օգտագործել, ծանր ու համառ մարտերից հետո հնարավոր է եղել կասեցնել նրա գրոհները՛՛,-ասաց նա:

Հովհաննիսյանը ներկայացրեց թշնամու կորուստները. ՛՛Մոտ 450 զինծառայող, 800-900 վիրավոր, միայն այսօր մարտի մեջ մտած մոտ 4 զրահատխնիկա է հաջողվել խոցել, մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա է խոցվել, միայն այսօր՝ 10 ԱԹՍ, ընդհանուր՝ 113 ԱԹՍ, ընդհանուր 250 միավոր զրահատեխնիկա է խոցվել, միայն այսօր՝ երեք սմերչ, երեք ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ:

Մեր զորքերը աննախադեպ քաջություն են ցուցաբերում, կասեցնում են հակառակորդի դժվար, մեծ կրակային խտությունն ունեցող հարձակումները: 

Ընդհանուր առմամբ հայ-ադրբեջանական սահմանին թեժ մարտական գործողություններ չեն մղվում, բայց որոշակի շարժեր տեսնում ենք, հատկապես հետախուզական, սադրիչ գործողություններ են անում, որոնք կանխվում են՛՛:

Նա նաև նշեց. ՛՛Ես առանձնահատուկ որևէ դիրքի, ուղղության մասին մարտավարական տվյալներ չեմ կարող ներկայացնել, հյուսիսում ու հարավում բավականին ծանր մարտեր են եղել, համառ մատեր են գնում, դիրքային փոփոխությունները շատ հաճախ են լինում, եկեք առանձնահատուկ չֆիքսվենք այս ամենի վրա՛՛:

 

  • Կիսվել: