կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Այսօր Մարտունի քաղաքի օրն է

Այսօր Մարտունի քաղաքի օրն է

Այսօր ԱՀ Մարտունի քաղաքի օրն է: Թեև քաղաքը տասնամյակների պատմություն ունի, սակայն մարտունեցիները քաղաքի օրն են համարում օգոստոսի 17-ը, քանի որ 1992թ-ի այդ օրը կանխվել է Մարտունու ուղղությամբ մի քանի ուղղություններով հակառակորդի հարձակումը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մարտունու քաղաքապետի պաշտոնակատար Ազնավուր Սաղյանը նշել է, որ այս տարի, ստեղծված իրավիճակից ելնելով, մջոցառումներ չեն լինի: «Օրվան նվիրված՝ հարգանքի տուրք կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր քաջորդիների հիշատակին:

Խոնարհումի արարողությունը կսկվի Մարտունու Հաղթանակի հրապարակից, ժամը 10:00-ին»,- նշել է Ա. Սաղյանը։ Քաղաքապետի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ Մարտունու զարգացման ծրագիրը գտնվում է պետական հոգածության ներքո։ Իրականացվում են նաև բարեգործական ծրագրեր, ինչի արդյունքում տարեցտարի քաղաքն ավելի գրավիչ տեսք կստանա, և Մոնթեաբերդը կշարունակի հզորանալ։

  • Կիսվել: