երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Այսօր համաժողովրդական շարժումը կշարունակի Երևանում մեկնարկած իրազեկման ակցիաները․ Արցախի պետնախարար

Այսօր համաժողովրդական շարժումը կշարունակի Երևանում մեկնարկած իրազեկման ակցիաները․ Արցախի պետնախարար

Այսօր համաժողովրդական շարժումը կշարունակի Երևանում մեկնարկած իրազեկման ակցիաները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Մեր արժանապատիվ քաղաքացիները շարունակում են ներկայացնել արցախահայության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ լռությամբ խրախուսում են հանցավորին և դառնում հանցակից:

Միացեք մեր հայրենակիցներին ու միասնաբար տեր կանգնեք Արցախին»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: