երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Այսօր հակառակորդի հարձակումների ուժգնությունը մեծ է եղել. Հովհաննիսյան

Այսօր հակառակորդի հարձակումների ուժգնությունը մեծ է եղել. Հովհաննիսյան

Այսօր, ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդի հարձակումների ուժգնությունը մեծ է եղել: Այս մասին այսօր ասուլիսի  ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշեց. ՛՛Առնվազն 4 ուղղությամբ փորձել են․ Շեխոր-Կարմիր Շուկա, հարավից երկու-երեք ուղղությամբ, Մարտունիի ուղղությամբ ամբողջ օրը փորձեցին։ Ճիշտ է, որոշակի՝ ոչ որոշիչ, հաջողություն ունեցան երկու դիրքերի հետ կապված, բայց երեկոյան կողմ մեր հրետանու հուժկու հրետանային կրակով մեր թողած դիրքերում իրենց մեծ վնասներ ենք հասցրել:

Մարտակերտի ուղղությամբ ամբողջ օրը փորձեցին, ամբողջ գիշեր ավելի հյուսիս են փորձել։

Ադրբեջանի ցամաքային զորքերի, հատկապես՝ հետևակային, զրահատանկային ներուժը բավականին լուրջ կորուստներ է կրել և որպես զորամիավորում, զորատեսակ կարծես գոյություն էլ չունի։ Դրա համար շատ հաճախ նրանք այս գործողությունները վստահում են ահաբեկիչներին, վարձկաններին, այլ պետության, այլ տեղից բերած զորքերին, որոնք հարձակվում են առանց զրահատեխնիկա, առանձին տեղերը հանած, բայց հրետանային, օդուժի կրակով աշխատում են մաքսիմալ աջակցել։

Քանի որ բլիցկրիգը տապալել ենք, իրենք մաքսիմալ փորձում են ճանկռել, ճանկռելով առաջ գալ, էստեղ չի հաջողվում, ուրիշ տեղ են փորձում, մի ուրիշ տեղ են փորձում, ընթացքում փորձում են համալրել, նոր ուժեր ու տեխնիկա բերել և այլն։ Բայց, բնականաբար, առաջին 15-20 օրերի թափը չի լինելու՛՛:

 

  • Կիսվել: