ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Այսօր Արցախի 5  համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու

Այսօր Արցախի 5 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու

Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների արահերթ ընտրություններ են անցկացվում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում:
 
ԱՀ Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են բոլոր 6 ընտրական տեղամասերը և քվեարկությունը սկսված է:
 
Ըստ ոստիկանության հաղորդած տվյալների՝ ՏԻՄ ընտրությունների ընտրողների քվեացուցակներում ընդգրկված են 2549 ընտրող:
ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում քվեարկության օրն ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են չորս զանգվածային լրատվության միջոցներ:
 
Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ըստ համայնքների այսօր՝ ժամը 11.00-ից սկսած, կհրապարակվի երեքժամյա պարբերականությամբ:

  • Կիսվել: