չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Այս փուլում մեր պայքարը ԴԵՌ շարունակվելու է միջազգային հարթակներում․ Արայիկ Հարությունյան

Այս փուլում մեր պայքարը ԴԵՌ շարունակվելու է միջազգային հարթակներում․ Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը նշեց, որ առաջիկայում լինելու է ուղերձ ուղղված միջազգային հանրությանը, դերակատարներին, նաեւ ակնկալում են ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկում, ճնշում Ադրբեջանի վրա:

«Այո, մենք դեռ չենք կորցրել մեր հույսը միջազգային ազդեցության առումով, դրա համար այս փուլում մեր պայքարը դեռ շարունակվելու է այդ հարթակներում եւ ակնկալում ենք՝ որոշակի հաջողություններ ունենալ»,-ասաց նա:

Եզրափակելով՝ Արայիկ Հարությունյանը շեշտեց, որ Արցախը պետք է պայքարի հանուն ապագայի, ժողովրդի ինքնորոշման իրավունքի, նահատակվածների, հանուն հայկական Արցախի, հանուն նախնիների, իսկ զրկանքները ժամանակավոր են, անցողիկ։

«Իհարկե զրկանքները հետևանքներ ունենում են, սակայն ես չեմ ուզի, որ այդ փոքր հետևանքները առաջնային պլան մղվեն և մեր գլխավոր նպատակը ստորադասվի»,- եզրափակեց ԱՀ նախագահը։

  • Կիսվել: