շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Այս հանդիպմանը երկար եմ սպասել, հանրությունն ավելի պարզ կպատկերացնի ներկայի և ապագայի մարտահրավերները. ՀՀ վարչապետ

Այս հանդիպմանը երկար եմ սպասել, հանրությունն ավելի պարզ կպատկերացնի ներկայի և ապագայի մարտահրավերները. ՀՀ վարչապետ

«Այս հանդիպմանը երկար եմ սպասել, ճիշտ է, այսօրվա իմ ասելիքի մի զգալի հատված տարբեր առիթներով ասել եմ, բայց սա թերևս իմ ունեցած լավագույն հնարավորությունն է՝ համապարփակ կերպով խոսելու ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի պատմության, 2020 թվականի 44-օրյա պատերազմի, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման հետ կապված հանգամանքների մասին ելույթի և հարցուպատասխանի միջոցով»:

Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում:

Նա նաև ընդգծեց՝ կարևոր է համարում այս քննությունը հրապարակային անցկացնելու որոշումը. «Իհարկե, այս մոտեցումը անթերի համարել չի կարելի հատկապես արտաքին հասանելիության առումով, այսուհանդերձ, հանրային լավագույն շահը ենթադրում է մեր պատմության ամենածանր էջերից մեկի՝ 44-օրյա պատերազմի և ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ հանրային շարունակական հաղորդակցություն: Հասկանալով, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլև ԼՂ հարցի բանակցային գործընթացի ողջ ընթացքում՝ հանրությունն ավելի պարզ կպատկերացնի ներկայի և ապագայի մարտահրավերները և Կառավարության գործողությունների համարժեքությունը այդ մարտահրավերները կառավարելու առումով»:

  • Կիսվել: