երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Այրվել է Կաղարծի համայնքի բնակչին պատկանող ավտոմեքենան

Այրվել է Կաղարծի համայնքի բնակչին պատկանող ավտոմեքենան

Հունիսի 18-ին ժամը 22:17-ին, <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին։

Հրդեհը մարելու նպատակով, դեպքի վայր են մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարները։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, լիամարվել` 22:55-ին։ Այրվել է Կաղարծի համայնքի բնակչին պատկանող <<ՎԱԶ 2107>> մակնիշի ավտոմեքենան։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

  • Կիսվել: