կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք Արցախին մենակ թողեցինք, թիկունքից հարվածեցինք․ Արման Նավասարդյան

Այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք Արցախին մենակ թողեցինք, թիկունքից հարվածեցինք․ Արման Նավասարդյան

Երբ թշնամին հարցերը փորձում է լուծել ուժով, մենք էլ պետք է փորձենք լուծել ուժով, բայց եթե դրա հնարավորությունը չունենք, մնում է դիվանագիտական ճանապարհը։ Եթե դա էլ չունենք՝ վերջին հույսը միջազգային կառույցների գթասրտությունը հայցելն է։ Այս մասին Ֆրանսիայի դեսպանատան դիմաց, հաջակցություն Արցախի կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը։

«Ինքս կողմնակիցը չեմ այդ գթասրտության, որովհետև տարիների փորձը ցույց է տվել, որ այդ գթասրտությունը կամ չկա, կամ աչքակապություն է։ Մենք հիմա խեղճի կարգավիճակով խնդրում ենք Ֆրանսիայից, որ օգնեն՝ բացեն միջանցքը։

Ես չեմ ուզում խեղճ լինել, ես չեմ ուզում ինչ-որ մեկը խղճա ինձ։ Ադրբեջանը հաղթող կողմ է, պայմաններ թելադրող կողմ է և ինչ ուզի անելու է։ Մենք պետք է մեզ ճիշտ պահենք։ 12 մլն հայ է ապրում աշխարհում, քանի՞ հոգին է այստեղ։ Այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք Արցախին մենակ թողեցինք, թիկունքից հարվածեցինք, այդքան բան»,- ասաց նա։

  • Կիսվել: