երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ընտրությունը մեզ համար պարզ է մենք ընտրել ենք պայքարի ուղին․ Ռուբեն Վարդանյան

Ընտրությունը մեզ համար պարզ է մենք ընտրել ենք պայքարի ուղին․ Ռուբեն Վարդանյան

Ստեփանակերտում օրերս տեղի ունեցած՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հիմնադիր անդամների երկրորդ նիստին ներկայացվել են մեկուկես ամսվա ընթացքում կատարած աշխատանքները:
 
Նշվել է, որ շարժման շրջանակում ձևավորված ութ աշխատանքային խմբերն սկսել են աշխատանքները: Խմբերում ներգրավված են ոչ միայն շարժման ներկայացուցիչներ, այլև փորձագետներ Հայաստանից և Սփյուռքից: Ներկայացվել է նաև վերլուծություն երեք անվտանգության, հասարակության համախմբման ու տեղեկատվական պատերազմի ուղղությունների վերաբերյալ:
 
Շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը կարևորել է հաշվետվողականությունը՝ նշելով, որ համակարգվածությունը, հետևողականությունը, կոլեգիալությունն ու թափանցիկությունը իրենց աշխատանքի կարևոր սկզբունքներն են ու դրանք պետք է պահպանվեն:
 
«Լուրջ մարտահրավների առաջ ենք, լինել-չլինելու հարցը սրի պես կախված է մեր գլխավերևում: Ընտրությունը մեզ համար պարզ է մենք ընտրել ենք պայքարի ուղին: Այլ կերպ լինել չէր կարող, որովհետև Հայրենական պատերազմի մեջ ենք»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: Նա խոսել է խոչընդոտների, դրանք հաղթահարելու ուղիների, շրջափակման դաժան պայմաններում չկոտրվելու և նորանոր հնարավորությունների փնտրտուքով գործելու տարբերակների մասին:
 
«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման աշխատանքային ուղղության պատասխանատու Աշոտ Ղուլյանն նկատել է, որ շարժումն ընդլայնվելու ակնհայտ միտում ունի և կարևոր է համարել համակարգված եղանակով առաջ գնալը:
Ներկայացվել է ն

  • Կիսվել: