կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այգեստանում տեղի է ունեցել «Ասպետ» ռազմամարզական ճամբարի բացումը (ուսանկարներ)

Այգեստանում տեղի է ունեցել «Ասպետ» ռազմամարզական ճամբարի բացումը (ուսանկարներ)

Այսօր՝ հուլիսի 8-ին, Այգեստան գյուղում տեղի է ունեցել «Ասպետ» ռազմամարզական ճամբարի հանդիսավոր բացումը ԱՀ ԿԳՄՍ և ԱՀ ՊՆ նախաձեռնությամբ, գրում է artsakhpress.am-ը:

ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ողջույնի խոսքում նշեց, որ ճամբարի լավագույն մասը հայոց բանակի հետ շփման հնարավորությունն է:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Մարդկային բոլոր գործերում ամենաանբասիրը հայրենիքը սիրելն ու հայրենիքին նվիրվելն է: Համոզված եմ, որ այդ սերը ձեր մեջ կա, ավելի քան համոզված եմ, որ ճամբարի ընթաքում դուք կրկնակի եք սիրելու մեր երկիրը, միասնական եք դառնալու, բռունցքվելու եք, դառնալու եք մեր հենարանը և մերձենալու եք հայոց բանակին», - ընդգծեց Լուսինե Ղարախանյանը:
 
ԱՀ ՊԲ գնդապետ Մխիթար Ավշարյանի խոսքով՝ հայրենիքի ամենաքաղցր պահերը սկսվում են հենց այսպիսի ռազմական ճամբարներից:
 
Բնութագրությունը հասանալի չէ«Ամենալավն այն է, որ ճամբարում մարդիկ իրար հետ ընկերանում են, և այդ ընկերությունը շարունակվում է բանակում, մարտի դաշտում, որտեղ ընկերը ընկերոջը չպետք է  թողնի ոչ մի ժամանակ»,- ասաց Մխիթար Ավշարյանը:
 
«Ասպետ» ռազմամարզական ճամբարին մասնակցում են նախազորակոչային տարիքի պատանիները, որոնք հնարավորություն կունենան այցելելու զորամասեր, հանդիպելու մարտական գործողությունների մասնակիցներին, ծանոթանալու ռազմական տեխնիկային, զինծառայողների կյանքին ու կենցաղին: 
 
Բնութագրությունը հասանալի չէ«Առաջին հոսքում ընդգրկված են Ստեփանակերտ քաղաքը և Շուշիի շրջանը, երկրորդ հոսքում՝ Մարտունու, Ասկերանի շրջանները, իսկ երրորդում՝ Մարտակերտի և Հադրութի շրջանները: Ճամբարում անց են կացվում միջոցառումներ. ծանոթանում զենքի տիևապետման նրբություններին՝ ավտոմատի քանդում և հավաքում, հրաձգություն մարտական փամփուշտներով։ Կազմակերպվում են էքսկուրսիաներ, տարբեր մրցումներ, հանդիպումներ», - մեզ հետ զրույցում նշեց ճամբարի պետ Արսեն Հարությունյանը:
 
 
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
Միջոցառմանը Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի տունը հանդես է եկել համերգային ծրագրով:
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէ
 

  • Կիսվել: