չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Այցը կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում. Լավրովը՝ Էրդողանի՝ Շուշի այցելության մասին

Այցը կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում. Լավրովը՝ Էրդողանի՝ Շուշի այցելության մասին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Շուշի, տեղեկացնում է minval.az-ը:

Նա նշել է, որ Էրդողանի այցը կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների շրջանակներում:

Լավրովը, մաասնավորապես, ասել է. ՛՛Այսօր մենք Մևլութ Չավուշօղլուի հետ պայմանավորվել ենք, որ յուրաքանչյուրս պետք է իր հնարավորություններն օգտագործի Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման ջանքերին աջակցելու, նրանց միջև հարաբերությունները կարգավորելու, պայմաններ ստեղծելու համար, որպեսզի հայերն ու ադրբեջանցիներն այդ հողում միասին ապրեն որպես լավ հարևաններ:

Այդ ժամանակ մենք վստահ ենք, որ բոլոր հարցերը, այդ թվում՝ քաղաքական, ավելի հեշտ կլինի լուծել։ Կրկնում եմ՝ մեր համագործակցության լրացուցիչ ուղղությունը այդ տարածաշրջանում տրանսպորտային, հաղորդակցային և տնտեսական կապերի վերականգնումն է։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տարածաշրջանի զարգացման 3 + 3 համագործակցության պլատֆորմի վերաբերյալ առաջարկը դրական արձագանք է ստացել։ Մենք այսօր էլ ենք այդ մասին խոսել։ Ես կարծում եմ՝ առաջին անգամ լավ ծրագրեր ունենք։ Վերստին հայտարարում եմ, որ մենք գոհ ենք հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ արդյունավետ համագործակցությունից՛՛:

  • Կիսվել: