շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավարտվել են Ստեփանակերտ֊ Ասկերան ավտոմայրուղու արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները

Ավարտվել են Ստեփանակերտ֊ Ասկերան ավտոմայրուղու արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները

Արդեն ավարտվել են Ստեփանակերտ-Ասկերան ավտոմայրուղու արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։

«Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Մարթա Դանիելյանը։ Նա նշեց, որ այդ նպատակով տեղադրվել են 320 հատ 100վտ հզորությամբ «LED» տիպի լուսատուներ։ « Այս օրերին արտաքին լուսավորման ցանցի ընդլայնման և լուսավորվածության բարելավման նպատակով լուսատուների տեղադրման աշխատանքներ են ընթանում մայրաքաղաք Ստեփանակերտում։ Գործընթացն իրականացնում է «Արամե» ՍՊ ընկերությունը»,֊ տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: