հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ

Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել․ ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:Այս մասին հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։
 
Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել:
 
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
 
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

  • Կիսվել: