ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Ասկերանի զարգացման կենտրոն»-ը նպաստում է շրջանի սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը

«Ասկերանի զարգացման կենտրոն»-ը նպաստում է շրջանի սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանը

«Ասկերանի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը սկսել է գործել հետպատերազմյան ժամանակաշրջանում՝ 2021թ հոկտեմբերին։

Այն ստեղծվել է ասկերանցի մի խումբ ակտիվ կանանց` անցած տարիների ընթացքում ձևավորած խմբի շնորհիվ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ասկերանի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Ալլա Արզումանյանը: «Սկսած 2013 թվականից` ստեղծել ենք հարթակ և իրականացրել բիզնեսի, հոգեբանության, գյուղատնտեսական ոլորտի և այլ ծրագրեր։ Այն կոչվում էր «Ասկերանի կանանց ակումբ», քանի որ խմբում ներգրավված էին Ասկերան քաղաքից և Ասկերանի շրջանի համայնքներից մոտ 40 կանայք` տարբեր ոլորտներից։

Բնութագրությունը հասանալի չէ

«Ասկերանի զարգացման կենտրոն»-ի հիմնական նպատակներից է բարելավել շրջանի սոցիալ-տնտեսական կյանքը՝ կանանց ակտիվ մասնակցությամբ։ Վերջերս հասարակական կազմակերպությունը իրականացրել է ծրագիր՝ «Ուժեղ կանայք, հզոր համայնք» խորագրով։ Այն կտևի 10 ամիս, այդ ընթացքում 22 կանայք կստանան գիտելիքներ մանր կամ միջին բիզնես սկսելու կամ արդեն գոյություն ունեցող բիզնեսի զարգացման վերաբերյալ։ Նրանց կմատուցվեն նաև հոգեբանական սեմինարներ` հետպատերազմյան սթրեսի և վախերի հաղթահարման նպատակով։ Ծրագիրն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամ»-ի աջակցությամբ։ Ունեցել ենք 5 հանդիպում, անցնում ենք ծրագրի 2-րդ փուլին։ Այս փուլում մոտ 10 կին կստանա փոքր դրամաշնորհ՝ սեփական բիզնեսի զարգացման համար։ Բոլոր սեմինարները վարում են բարձրակարգ մասնագետներ` ինչպես ՀՀ-ից, այդպես էլ Արցախից։ Համոզված եմ, որ ծրագրի վերջում կունենանք հմուտ և հոգեպես առողջ կին գործարարներ», - նշեց Ա. Արզումանյանը և հավելեց, որ նրանց ծրագրերը շարունակական են։

Մեր զրուցակցի խոսքով՝ կողջունեն ներգրավվածությունը բոլոր այն քաղաքացիների, որոնք մտահոգված են Արցախի ապագայով և պատրաստ են իրենց գործով նպաստել հայրենիքի շենացմանը:

  • Կիսվել: