շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Ասկերանի շրջանում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն

Ասկերանի շրջանում հոսանքի ժամանակավոր անջատումներ կլինեն

Հենասյուների տեղադրման աշխատանքներն անվտանգ ապահովելու համար հուլիսի 7-ին էլեկտրաէներգիայի մասնակի անջատումներ կլինեն:

Այս մասին տեղեկացրեցին Արցախէներգո ՓԲԸ-ից։

Ս.թ. հուլիսի 7-ին, ժամը 10:00-ից 13:00-ն անջատվելու է 35/10 կՎ ‹‹Իվանյան›› ենթակայանից սնվող 10 կՎ ‹‹Զորամաս 1›› օդային գծի ‹‹Օդանավակայան›› ճյուղը, հոսանքազրկելով՝ Իվանյան և Բերքաձոր համայնքների որոշ հատվածներ, Ստեփանակերտի ‹‹Օդանավակայան›› ՓԲԸ֊ն և հարակից հիմնարկներն ու ձեռնարկությունները:

  • Կիսվել: