շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Աշոտ Փաշինյան ետ վերցրու քո դիմումը, եղիր տղամարդ. արցախցի զոհվածի հայր

Աշոտ Փաշինյան ետ վերցրու քո դիմումը, եղիր տղամարդ. արցախցի զոհվածի հայր

Դա կտրուկ հակասում է մեր հայկական մենթալիտետին, չի կարելի նման վերաբերմունք ցուցաբերել զոհվածի հարազատին, թեկուզ եթե նրա արարքը քրեական հետապնդման է արժանացել: Այս մասին Ստեփանակերտի Ազատամարտիկների պուրակում այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ ասաց զոհված զինծառայող Արթուր Ասրյանի հայրը՝ Արմեն Ասրյանը:

«Մենք պետք է մի շատ կարեւոր հանգամանք ընդունենք, որ նա երկու տարուց ավելի է՝ կորուստի ցավը սրտում, չակերտավոր ապրում է: Աշոտ Փաշինյան, եթե ունես տղամարդկություն, գնա, ետ վերցրու քո դիմումը, քո պահանջը, եղիր տղամարդ: Պատկերացրու, քո մայրն է այնտեղ, դու չես կարող այդ ցավը զգալ, քո մայրը չի կարող այդ ցավը զգալ, այդ ցավը կարող են զգալ միայն Գայանե Հակոբյանի բախտակիցները, բայց պետք է փորձել հասկանալ այդ կնոջ արարքը, նամանավանդ չկան ծանր մարմնական վնասվածքներ»,-ասաց նա:

Զոհվածի հայրը նշեց, որ 2020-21 թթ. Արցախում նմանատիպ շատ իրավիճակներ են եղել, երբ վրդովված ծնողները ծեծի են ենթարկել բարձրաստիճան պաշտոնյաների, հրամանատարների, սակայն որեւէ մեկը քրեական հետապնդման չեն ենթարկվել, քանի որ բոլորը հասկացել են, թե ծնողները ինչ վիճակում են:

«Հայ տղամարդուն հարիր չէ նման պահվածքը, ինչ ես ասելու ընկերներիդ մոտ, ասելու ես՝ գնացել եմ որդեկորույս կնոջ դեմ ցուցմունք եմ տվել, որ ձերբակալեն, դու համարելո՞ւ ես քեզ տղամարդ, որ նման կնոջ դեմ ցուցմունք ես տվել, ամոթ է, այ տղա, գնա ցուցմունքդ հետ վերցրու, որ անեծքներից զերծ մնաս»,-ասաց նա:

  • Կիսվել: