երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Աշանում համայնքապետարան և հանդիսությունների սրահ է կառուցվում. առօրյան՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ

Աշանում համայնքապետարան և հանդիսությունների սրահ է կառուցվում. առօրյան՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ

ԱՀ Մարտունու շրջանի Աշան համայնքում կառուցվում է համայնքապետարան և 150 տեղանոց հանդիսությունների սրահ։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աշան համայնքի ղեկավար Արմեն Բալասանյանը:

«Աշխատանքները մեկնարկել են դեռևս 2019 թվականից: Ներկա դրությամբ ընթացքի մեջ է շենքի ներքին հարդարման և տարածքի բարեկարգման գործընթացը։ Շինաշխատանքները իրականացնում է «Տիգրան Մեծ» ՍՊ ընկերությունը: Շենքերը շահագործման կհանձնվեն ընթացիկ տարվա վերջին»,- նշել է Ա. Բալասանյանը։

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակցի տեղեկացմամբ՝ գյուղն ունի 456 բնակիչ, որից 17-ը տեղահանվածներ են։

«Դպրոցը՝ 74 աշակերտներով, վերաբացվել է 2021 թ. հունվար ամսից։ Նախատեսվում է դպրոցը դարձնել երկարօրյա: Ամռան շրջանում կրթօջախում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Ունենք գործող մանկապարտեզ, որն ունի 23 սան: Այս պահի դրությամբ պետական աջակցության շնորհիվ վերանորոգվում է մանկապարտեզի առաջին հարկը: Բուժկետը գտնվում է բարվոք վիճակում: Գյուղամիջյան ճանապարհները խճապատման կարիք ունեն: Պատերազմական գործողությունների պատճառով գյուղում, բարեբախտաբար, տներ չեն ավերվել: Պատերազմից հետո էլ այստեղ վերաբնակեցվել է վեց ընտանիք: Բացի դրանից, յոթ տուն վերանորոգվել է տեղահանված այլ ընտանիքների տրամադրելու նպատակով»,- տեղեկացրել է համայնքապետը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նա իրազեկել է նաև, որ գյուղը գազաֆիկացված է, ապահովված էլեկտրաէներգիայով: Մինչև հունիսի 20-ը գյուղն ապահովված էր շուրջօրյա ջրամատակարարմամբ, իսկ այսօր ջուր ստանում են օրական 3 ժամով:

Խոսելով գյուղացիների զբաղվածության և նրանց ապագա ծրագրերի մասին՝ Ա. Բալասանյանը շեշտել է, որ բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ ու բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ:

  • Կիսվել: