երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Արթնացեք քնից, պետք է փրկենք Արցախը․ «Խաչակիրների» հրամանատար Սարգիս Պողոսյանը կոչ է անում միավորվել

Արթնացեք քնից, պետք է փրկենք Արցախը․ «Խաչակիրների» հրամանատար Սարգիս Պողոսյանը կոչ է անում միավորվել

«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը կոչ է անում այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 13։00-ին միանալ հանրահավաքի՝ ի պաշտպանության Արցախի։ Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան տեսաուղերձում։

«Արցախում օր օրի վիճակը վատանում է, անգամ ջուր չկա, չգիտենք՝ վաղն ինչ է լինելու։ Ցեղասպանությանը շատ քիչ ժամանակ է մնացել։ Կոչ եմ անում՝ բոլորս միավորվենք եւ գնանք մինչեւ վերջ։ Ովքեր հայ են, կարող են պայքարել, բայց պայքարի դուրս չեն գալիս, ուրեմն՝ քրիստոնյա չեն։ Ով ուզում է թուրքի հետ ապրել՝ թող չգա Հանրապետության հրապարակ։ Դուրս եկեք մեր Հայաստանից։ Ոչ մի պատճառ արդարացված չէ այլեւս։ Մենք կկոտորվենք, կկորցնենք ամեն ինչ, անգամ հայ անունը չի մնա։ Սա վերջն է, այսօր Արցախն ենք տալու, վաղը՝ Սյունիքն ու Երեւանը։ Մենք դարձել ենք ոչինչ, առաջ հայի անունը լսում էին՝ վախենում էին, հիմա ծիծաղում են։ Ինչի՞ եք ձեր ուղեղները մտցրել, որ արդեն ուրիշ է, ոչ ուշ չէ։ Այստեղ աթոռի կռիվ չէ, սա ինքնասիրության եւ կյանքի պայքար է։ Արթնացեք քնից, ժողովուրդ։ Մենք պետք է փրկենք Արցախը»,- նշեց նա։

  • Կիսվել: