չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արտերկրից եկած բեռներն առաջին հերթին ուղարկվում են առաջնագիծ. ԱԻ նախարարի տեղակալ

Արտերկրից եկած բեռներն առաջին հերթին ուղարկվում են առաջնագիծ. ԱԻ նախարարի տեղակալ

Ցանկացած բեռ, որը գալիս է Հայաստան, հանձնվում է պետությանը։ Այն տանում ենք ԱԻՆ-ի պահեստ, տեսակավորում ենք և առանձնացնում ենք բեռները՝ ըստ նշանակության: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը՝  ներկայացնելով այլ երկրներից եկող բեռների ընդունման և բացթողման կազմակերպչական աշխատանքները։

Նա նշեց, որ բեռների մեջ հիմնականում լինում են առողջապահական, պաշտպանության նշանակության իրեր, ինչպես նաև սնունդ և հագուստ։

Նախարարի տեղակալն ասաց. ՛՛Այն առանձնացվում է և ուղարկվում է առաջին հերթին Արցախ՝ առաջնագծում զինվորներին և ապաստարաններում գտնվող քաղաքացիներին, ինչպես նաև այդ սննդի ինչ-որ մի մաս բաժին է հասնում Արցախից ժամանակավոր Հայաստան ժամանած քաղաքացիներին՛՛։

Փամբուխչյանի խոսքով՝ այն դեպքերում, երբ քաղաքացիները հստակ հասցեատիրոջն են ցանկանում բեռը ուղարկել, ապա պետք է նախօրոք տեղեկացնեն այդ մասին ԱԻՆ-ին:

՛՛Համայնքը մեզ նախօրոք պետք է տեղյակ պահի , որ ինքը ունի x քանակի սննդի կարիք, որպեսզի այդ սնունդը ԱԻՆ-ի պահեստից կարողանանք տրամադրել տվյալ համայնքին՛՛,-պարզաբանեց նա:

  • Կիսվել: