հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արտակ Բեգլարյանը հանդիպել է Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդրուն Կուգլերին

Արտակ Բեգլարյանը հանդիպել է Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդրուն Կուգլերին

Ավստրիա այցի շրջանակներում ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նոյեմբերի 6-ին Ավստրիայի խորհրդարանի շենքում հանդիպել է Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդրուն Կուգլերին:

Վերջինս անդրադառնալով այդ հանդիպմանը ֆեյսբուքում գրել է․

«Արցախի մարտնչող տարածաշրջանի Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրեց ինձ Լեռնային Ղարաբաղի իր ժողովրդի իրավիճակի մասին: Փոքր տարիքում նա կորցրել է իր տեսողությունը ականի պայթյունի հետևանքով: «Երբեք նորից պատերազմ» կարգախոսը նրա նվիրյալ աշխատանքի շարժիչն է: Ես ցանկանում եմ միանալ այդ աշխատանքին»։

Արտակ Բեգլարյանի հետ հանդիպման ընթացքում  Գ. Կուգլերը հետաքրքրվել է Արցախի պետականաշինության գործընթացով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությամբ, կարգավորման միտումներով և հակամարտության համատեքստում մարդու իրավունքների պաշտպանության սպառնալիքներով:
 
Երկուստեք կարևորվել է Ավստրիայում Արցախի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և հետագա կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: