երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը Վաշինգտոնում ընդգծել ենք Հայրենիք վերադառնալու Արցախի ժողովրդի հավաքական իրավունքն ու ցանկությունը

Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը Վաշինգտոնում ընդգծել ենք Հայրենիք վերադառնալու Արցախի ժողովրդի հավաքական իրավունքն ու ցանկությունը

Արցախի նախկին և ներկա ՄԻՊ-երը՝ Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը, հունվարի 29-ից Վաշինգտոնում ակտիվորեն մասնակցում ե Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի։ 
 
Նրանք մի շարք հարթակներում ու առիթներով ներկայացրել են Արցախի ժողովրդի ցեղասպանությունը, մշակութային ժառանգության ու գերեզմանների հանդեպ ադրբեջանական հանցագործությունները, գերիների, պատանդների ու անհայտ կորածների խնդիրները և առնչվող մի շարք այլ հարցեր:
 
Իրենց ելույթներում ու անհատական հանդիպումների ժամանակ նրանք ընդգծել են Հայրենիք վերադառնալու Արցախի ժողովրդի հավաքական իրավունքն ու ցանկությունը՝ միաժամանակ շեշտադրելով, որ դրա համար անհրաժեշտ են անվտանգության ծանրակշիռ միջազգային երաշխիքներ, ադրբեջանական տիրապետության բացառում և այլ նվազագույն պայմաններ:
 
Ընթացող ցեղասպանության դադարեցման և արդարության վերականգնման համար կարևորվել է Ադրբեջանի ու ալիևյան բռնապետական ռեժիմի հանցագործների դեմ պատժամիջոցների, Արցախի ժողովրդի համար մարդասիրական լայն աջակցության ապահովման, մշակութային ժառանգության պաշտպանության միջոցների կիրառման և գործնական այլ քայլերի անհրաժեշտությունը:
 
Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովը հյուրընկալել էր 1,000-ից ավելի պատվիրակներ աշխարհի բազմաթիվ երկրներից: Այս օրերին ելույթներ են ունեցել շատ հայտնի մարդիկ, այդ թվում՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, մի խումբ կոնգրեսականներ, կրոնական առաջնորդներ, դեսպաններ և այլք։
 
Արտակ Բեգլարյանը և Գեղամ Ստեփանյանը վաշինգտոնյան այցը կազմակերպել է «120,000 պատճառ կոալիցիան»՝ Ամերիկայի Հայ դատի գրասենյակի ակտիվ դերակատարմամբ: 

  • Կիսվել: