Արմեն Սարգսյանի և Նունե Սարգսյանի անունից գրքեր են նվիրվել Երևանում ապաստանած արցախցի մի խումբ երեխաների
Փետրվարի 19-ին, Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Հայաստանում և Արցախում նշվում է որպես Գիրք նվիրելու օր...
Օրվա խորհրդին համահունչ՝ Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից գրքեր են նվիրվել Երևանում ժամանակավորապես ապաստանած արցախցի մի խումբ երեխաների։ Այդ գրքերը՝ Նունե Սարգսյանի հեղինակած հեքիաթները, իրենց հետաքրքիր բովանդակությամբ և գեղեցիկ ձևավորումով երեխաներին կտեղափոխեն ինքնատիպ մի միջավայր և միշտ կհիշեցնեն, որ գրքերի աշխարհն իսկապես տիեզերք է անեզր։