հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Արևիկ» մանկական հիվանդանոցը համալրվեց նոր շարժական ռենտգեն սարքով

«Արևիկ» մանկական հիվանդանոցը համալրվեց նոր շարժական ռենտգեն սարքով

Հայ բարեգործական ընդհանուր միության ջանքերի և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ դոկտոր Լևոն Նազարյանի և տիկնոջ՝ Կլաուդիա Նազարյանի նվիրատվության շնորհիվ Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցը համալրվեց «Rafale DR» շարժական ռենտգեն սարքով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց  «Արևիկ» բուժմիավորում ՓԲԸ-ի  տնօրեն Կարեն Մելքումյանը:
 
«Այս նոր սերնդի սարքի միջոցով հնարավոր կլինի իրականացնել անչափ կարևոր հետազոտություններ, որոնք նախկինում հասանելի չէին հիվանդանոցում։ Արդեն 2-3 օրվա ընթացքում այն կծառայի իր նպատակին», - մեզ հետ զրույցում նշեց Կ. Մելքումյանը:

  • Կիսվել: