հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արդեն իրավիճակը կրիտիկական է․ ԱՀ պետնախարար

Արդեն իրավիճակը կրիտիկական է․ ԱՀ պետնախարար

Ակնհայտ փաստ է, որ էներգամատակարարումը խափանվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվողն հատվածում, մենք որեւէ հասանելիությունը չունենք այդ հատվածին: Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, Արցախում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Ձեռագիրը պարզ է, նույնը տեղի է ունենում գազամատակարարման հետ կապված: Շրջափակման ընթացքում էլեկտրաէներգիայի միակ աղբյուրը մեր տեղական արտադրանքն է՝ հիմնված Սարսանգի ջրամբարի հնարավորությունների վրա: Այն ամբողջությամբ չսպառելու համար մենք Արցախում էլեկտրականությունը մատակարարվում է  հովհարային անջատումներով: Արդեն իրավիճակը կրիտիկական է եւ առաջիկայում առատ տեղումների բացակայության դեպքում մենք կունենանք ավելի երկար ընդհատումներ: Դա, բնականաբար, ազդելու է ոռոգման կարիքները բավարարելու վրա եւ այլն:

Սրանք ծրագրված, պլանավորված են Ադրբեջանի կողմից եւ ուղղված են տնտեսության բոլոր ճյուղերը հերթականությամբ կաթվածահար անելուն: Վերջնական նպատակը արցախցիների համար կյանքն անտանելի դարձնելն է»,-ասաց պետնախարարը:

  • Կիսվել: