երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայում. Ղարամյան

Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայում. Ղարամյան

Արցախը կարող է պայքարել և մնալ հայկական միայն մեկ պարագայում, եթե Արցախի կառավարիչները (Նախագահ և կառավարության անդամներ, Աժ նախագահ և պատգամավորներ, դատավորներ, դատախազներ և այլ պատասխանատուներ) գիտակցեն, որ իրենք դատապարտված են մահվան՝ Արցախի կորստյան դեպքում և կունենան կյանք՝ Արցախի փրկության դեպքում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

Նա նաեւ հավելել է. «Այլ տարբերակ չկա:

Ներքին երկաթյա կարգապահություն՝ հիմնված սոցիալական արդարության, կեղծ ժողովրդավարությունից հրաժարվելու, մասնակի կամ լրիվությամբ քաղաքական-հասարակական կազմակերպություների գործնեությունը սահմանափակելու, բոլոր պառակտիչներին և սադրիչներին պատժելու և այլ նեգատիվ երևույթները պետական հանրային կյանքից վերացնելու հիմքի վրա...»:

  • Կիսվել: