երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Արցախում ուզում են խստացնել կանոնները՝ առանց վարորդական իրավունքի վարողների համար

Արցախում ուզում են խստացնել կանոնները՝ առանց վարորդական իրավունքի վարողների համար

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 15-ի  հերթական նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ապաքրեականացնել Քրեական օրենսգրքի 254.1-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված արարքը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Ազգային ժողովից՝ մանրամասնելով, որ ոստիկանապետ Արտեմ Հարությունյանի պարզաբանմամբ՝ նախագծի ընդունման դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից վարչական տույժ նշանակելուց հետո նույն արարքը` տրանսպորտային միջոց վարելը, մեկ տարվա ընթացքում կորակվի որպես զանցանք և կսահմանվի վարչական պատասխանատվություն:

Պատգամավորների մտահոգությունը ճանապարհատրանսպորտային պատահարների ավելացման հետ էր կապված:

Քննարկումից հետո նախագիծը քվեարկության է դրվել: 3 կողմ ձայնով պետաիրավական հարցերի հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագիծը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:

  • Կիսվել: