շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Արցախում տեղի ունեցած ահաբեկչություն մասին ռուսական Առաջին ալիքի ռեպորտաժում նշվել է, որ հարձակումը գործել է ադրբեջանական կողմը․ տեսանյութ

Արցախում տեղի ունեցած ահաբեկչություն մասին ռուսական Առաջին ալիքի ռեպորտաժում նշվել է, որ հարձակումը գործել է ադրբեջանական կողմը․ տեսանյութ

Ռուսաստանի Առաջին Ալիքը ռեպորտաժ է պատրաստել որտեղ անդրադարձել է մարտի 5-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Լաչինի միջանցքում, ադրբեջանագական դիվերսիային՝ նշելով, որ հարձակումը գործել է ադրբեջանական կողմը։

Ռեպորտաժում, մասնավորապես, ասվում է. «Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում կանխել են զինված բախումը, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Նախօրեին առավոտյան ադրբեջանցի զինվորականները կրակ են բացել ղարաբաղյան իրավապահ մարմինների աշխատակիցների մեքենայի ուղղությամբ։ Երեքը զոհվել են, մեկը՝ վիրավորվել։ Կրակողները տվել են երկու սպանված, մեկ վիրավոր։ Իրավիճակը վերլուծում է խաղաղապահ ուժերի հրամանատարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ միասին»։

Նշենք, որ մարտի 5-ին Ադրբեջանը դիվերսին հարձակում էր նախաձեռնել Արցախի նկատմամբ, որի հետևանքով 3 արցախցի ոստիկան է զոհվել, մեկը վիրավորվել։ Ադրբեջանական կողմը հայտնել է 2 զոհի, մեկ վիրավորի մասին։

Իսկ երեկ հայտնեց, որ մեկ զինվոր պայթել է ականի վրա։

  • Կիսվել: