Արցախում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով անցած տարի 10 մահ է գրանցվել
Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման հետևանքով անցած տարի Հանրապետությունում տեղի է ունեցել 158 ճանապարհատրանսպորտային պատահար:
Այս մասին «Արցախպրես»-ը տեղեկանում է Արցախի Հանրապետության դատախազության հրապարակած տեղեկագրից՝ 2022 թվականին արձանագրված ՃՏՊ վիճակագրության վերաբերյալ:
Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում վարորդի անսթափության հետևանքով գրանցվել է ճանապարհատրանսպորտային պատահարների են 27 դեպք, արագության գերազանցման՝ 15, տեխնիկական միջոցի կառավարման կորստի՝ 14, վարորդի անուշադրության՝ 2, ճանապարհի անանցանելիության՝ 2:
ՃՏ պատահարների հետևանքով անցած տարի բացի մարդու առողջությանը պատճառված թեթև, միջին և ծանր վնասվածքների բազմաթիվ դեպքերից, գրանցվել է 10 մահ: