հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում նշվել է Վերջին զանգը

Արցախում նշվել է Վերջին զանգը

Այսօր՝  մայիսի 26-ին, ի թիվս Հանրապետության մյուս կրթօջախների, ուսումնական տարվա, իսկ շրջանավարների համար նաև դպրոցական կյանքի ավարտն ազդարարող Վերջին զանգը հնչել է  Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցում:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  դպրոցի տնօրեն Աիդա Գրիգորյանը ողջունելով  ներկաներին, շնորհավորել է  շրջանավարտներին ուսումնառության Վերջին զանգի կապակցությամբ:

Нет описания.

Нет описания.

Нет описания.Нет описания.
 «12-ամյա մարաթոնը ավարտվեց, եկավ սպասված ամենահիշարժան տոնը, որը լեցուն է՝ ջերմության ու երախտագիտության խոսքերով, բարեմաղթանքներով ու անմոռանալի պահերով: Դպրոցի վերջին զանգը, հասուն տարիքի առաջին զանգն է, որն ազդարարում է առավել պատասխանատու փուլի մեկնարկը: Ինչպիսինը կլինի այն՝ մեծապես կախված է ձեզանից»,- ասել է Ա. Գրիգորյանը:

Нет описания.
Շրջանավարտի ծնող  Զարինե Սառաջյանը, շնորհավորելով օրվա առթիվ, նշել է, որ շրջանավարտների դպրոցական կյանքի ժամանակահատվածը համընկել է    Արցախի պատմության ծանրագույն փուլերից մեկի հետ:

Нет описания.

Нет описания.

«Դուք այս տարիների ընթացքում սովորեցիք, թե ինչպես մոմի լույսի ներքո դաս սովորել և պատրաստ ներկայանալ դասի: Դուք այս տարիների ընթացքում սովորեցիք, ինչպես փայտի վառարանը վառել և դասարան տաքացնել, ջերմ պայմաններ ստեղծել դասապրոցեսի համար: Դուք սովորեցիք միմյանց ջերմացնել ձեր ապրումակցումով, ձեր վերաբերմունքով: Դուք կարողացաք հավուր պատշաճի հաղթահարել այդ բոլոր դժվարությունները:Դուք այդ ամենից ոչ թե թուլացաք, այլ ուժեղացաք և գնացիք հաստատուն քայլերով դեպի ձեր երազանքներն ու նպատակները, որոնք անշեղորեն սերմանել են ձեր մեջ և ձեր ծնողները և ձեր ուսուցիչները»,- ասել է Զ. Սառաջյանը :

Нет описания.
Շրջավարտ  Նանե Սարգսյանի խոսքով՝  դպրոցական կյանքի վերջին մի քանի տարիներն անցան արտասովոր պայմաններում ու փորձություններով՝ համաճարակ, պատերազմ, շրջափակում:

Нет описания.
Այս երեք տարիները լի էին փորձություններով Դասապրոցեսը սկսվեց ոչ սովորականի պես և այդպիսով էլ սկիզբ դրվեց մեր արտակարգ ուսումնական տարին: 

Нет описания.


«Բայց մենք մեր մեջ ուժ գտանք և բնականոն կերպով շարունակեցինք մեր ուսումը»,- ասում է շրջանավարտը՝ հավելելով, որ իր ապագան տեսնում է Արցախում և  սովորելու, ապրելու և արարելու է այստեղ:

  • Կիսվել: