կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում մշակութային ժառանգության վտանգված լինելու մասին ահազանգում է Caucasus Heritage Watch-ը

Արցախում մշակութային ժառանգության վտանգված լինելու մասին ահազանգում է Caucasus Heritage Watch-ը

Caucasus Heritage Watch-ն ահազանգում է Արցախում մշակութային ժառանգության նոր վտանգների մասին։

Ինչպես նշված է զեկույցում՝ Շուշիում ադրբեջանական գործողություններն անդառնալի վնասներ են հասցրել հայկական օբյեկտներին, պատմական հայկական գերեզմանատները խոցելի վիճակում են (վերջերս վնասվ են ևս 4-ը, վտանգված է 3 օբյեկտ):

՛՛Վտանգված օբյեկտների, վնասների դեպքերի թիվն անշեղորեն աճում է՝ չնայած միջազգային դատարանի՝ 2021 թվականի դեկտեմբերի որոշմանը։

Այժմ կանգնած ենք վախեցնող հեռանկարի առջև, որը կընդգրկի Լեռնային Ղարաբաղի ամբողջ հայկական ժառանգությունը (մոտ 500 պատմական վանքեր, եկեղեցիներ և գերեզմանատներ)՛՛,-նշված է CHW զեկույցում։

 

  • Կիսվել: