չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Արցախում Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Արցախում Մոնթե Մելքոնյանի հիշատակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ հունիսի 11-ին, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի է ունեցել դասախոսություն և ֆիլմի ցուցադրություն՝ նվիրված ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 28-րդ տարելիցին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը նշեց, որ թանգարանը Մոնթե Մելքոնյանի կյանքին ու գործունեությանը նվիրված անկյուն ունի, և յուրաքանչյուր օր այցելուներին ներկայացվում է Արցախի հերոսական պատմությունը՝ հնագույն ժամանակներից սկսած մինչև մեր օրեր, և այդ պատմության անբաժանելի մասնիկը դարձած Մոնթե Մելքոնյանի կյանքն ու գործունեությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախյան ազատամարտին հայ ժողովուրդը տվել է բազմաթիվ զոհեր, բազմաթիվ հերոսներ, որոնց համար մենք սգում ենք, բոլորին հարգում ենք ու պարտավոր ենք պաշտել մինչև մեր կյանքի վերջ: Բայց այդ հերոսներից ես պետք է առանձնացնեմ Մոնթե Մելքոնյանին՝ իր հերոսական գործունեությամբ, հայ ժողովրդի արժանի զավակը լինելու համար: Մենք որոշել ենք այսօր կազմակերպել միջոցառում՝ ի հիշատակ նրա եղերական մահվան 28-րդ տարելիցի: Եվ այդ միջոցառման շրջանակում կազմակերպել ենք լուսանկարների և ֆիլմի ցուցադրություն , ինչպես նաև դասախոսություն, որտեղ արտացոլված է նրա հերոսական կերպարը» ,- նշել է մեր զրուցակիցը:

Բնութագրությունը հասանալի չէ

Ժ. Առստամյանը հավատում է, որ հայրենիքի համար այս ծանր ժամանակաշրջանում նորօրյա Մոնթեները բազմաչարչար ու սգացող ազգին նոր արշալույսներ կպարգևեն։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: