հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախում մեկնարկում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ծրագիրը

Արցախում մեկնարկում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության ծրագիրը

Արցախի կառավարությունը տեղեկացնում է, որ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը Արցախի կառավարության, «Միջմշակութային ուսումնասիրություններ և զարգացում» ՀԿ-ի (Intercultural Research and Development), «ՔՈԴԵ» Սոցիալական Ձեռնարկատիրության Հաբ-ի (CODE Social Entrepreneurship Hub) հետ համագործակցությամբ Արցախում մեկնարկում է «ԽԹԱՆ» սոցիալական ձեռնարկատիրության երկարաժամկետ և բազմաբաղադրիչ ինկուբատոր-ծրագիրը։

Ծրագիրը նպատակ ունի նպաստել համայնքների կայուն զարգացմանն ու ինքնազբաղվածությանը` սոցիալական ձեռնարկատիրությունների հիմնման և զարգացման միջոցով։ Այսպիսով՝ Արցախում բնակվող 18տ. և բարձր տարիքի անձանց, Արցախում գործող հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների, որոնք ցանկանում են զբաղվել սոցիալական ձեռնարկատիրությամբ, հետաքրքրված են իրենց համայնքների սոցիալական խնդիրների լուծմամբ հրավիրում ենք մասնակցելու այս ծրագրին։ Դիմելու և ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է լրացրնել այս հայտը՝ https://bit.ly/3DhZMLE Դիմելու վերջնաժամկետն է` հոկտեմբերի 18-ը։

  • Կիսվել: