ուրբաթ, հունիս 13
13 / 6 / 2025
Արցախում մեկնարկել է երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցության վճարման գործընթացի երկրորդ փուլը

Արցախում մեկնարկել է երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցության վճարման գործընթացի երկրորդ փուլը

Մեկնարկել է Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման երկրորդ միջոցառման շրջանակներում դրամական աջակցության՝ Արցախբանկի կողմից կանխիկ եղանակով վճարման գործընթացի երկրորդ փուլը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունից՝ հավելելով, որ այն շահառուները, որոնց դրամական օժանդակությունը փոխանցվել է, կծանուցվեն այդ մասին հետադարձ կապի հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրության միջոցով:

Հիշեցնենք, որ միջոցառման շրջանակներում դրամական աջակցություն կցուցաբերվի ԱՀ-ում փաստացի բնակվող այն անձին, ով առնվազն 2022 թվականի նոյեմբերի 1-ից անընդհատ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ է գտնվել ԱՀ կառավարության կողմից հաստատված ոլորտներից որևէ մեկում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի հետ և 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. հունվարի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից կամ դադարեցվել է (լուծվել, դադարել է) քաղաքացիաիրավական պայմանագիրը։

  • Կիսվել: