երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում մարդիկ ցուրտ եղանակին, առանց սնունդ գրեթե մեկ շաբաթ է` գիշեր-ցերեկ սպասում են Հայաստան տեղափոխվելու իրենց հերթին. Թաթոյան (լուսանկարներ)

Արցախում մարդիկ ցուրտ եղանակին, առանց սնունդ գրեթե մեկ շաբաթ է` գիշեր-ցերեկ սպասում են Հայաստան տեղափոխվելու իրենց հերթին. Թաթոյան (լուսանկարներ)

Մարդիկ, այդ թվում` երեխաներ, տարեցներ ու կանայք, հարկադրված թողել են տուն ու տեղ, ցուրտ եղանակին, առանց սնունդ գրեթե մեկ շաբաթ է` գիշեր-ցերեկ սպասում են Հայաստան տեղափոխվելու իրենց հերթին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:

՛՛9 ամսից ավելի ապրելով ադրբեջանական շրջափակման ու պատերազմի սպառնալիքի պայմաններում, վերջում ենթարկվելով ադրբեջանական զինված հարձակման, ընտանիքի անդամներ ու հարազատներ կորցնելով, հարազատների շիրիմներ թողնելով` հարկադրված են լքել իրենց հայրենիքը, քանի որ նրանք էթնիկ ինքնությամբ հայ են՛՛,-նշել է նա՝ հրապարակելով լուսանկարներ Ստեփանակերտից:

  • Կիսվել: