հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախում կյանքից զրկված ոստիկանների հոգեհանգիստը տեղի կունենա Ստեփանակերտի Սբ․ Հակոբ եկեղեցում

Արցախում կյանքից զրկված ոստիկանների հոգեհանգիստը տեղի կունենա Ստեփանակերտի Սբ․ Հակոբ եկեղեցում

  Մարտի 5-ին Ադրբեջանի դիվերսիոն ներթափանցման ժամանակ անմահացած ոստիկանների՝ Արմեն Բաբայանի, Դավիթ Դանիելյանի և Արարատ Գասպարյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. մարտի 6-ին ժամը 17:00-ին՝ Ստեփանակերտի ՍԲ Հակոբ եկեղեցում: Այս մասին տեղեկանում  ենք ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից․

«Արմեն Բաբայանի և Դավիթ Դանիելյանի հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 7-ին Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոնում, Արարատ Գասպարյանի հուղարկավորությունը՝ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: